ՀԷՑ-ը այլեւս պարտքեր չունի գեներացնող կայանների առաջ: Այս մասին նոյեմբերի 7-ին խորհրդարանում 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:
2012-2014 թվականներին գոյացած պարտքերը, որոնք հասել էին 22.4 մլրդ դրամի, 2015-2016 թվականներին ամբողջովին մարվել են: Այսպիսով՝ այդ ընթացքում համակարգը ստացել է 75 մլրդ դրամի էլեկտրաէներգիա, որոնք ամբողջովին վճարվել են, նշել է փոխնախարարը:
Էլեկտրակայանների առողջացման համար ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկից 30 մլն դոլարի վարկ էր վերցրել: 2017 թվականին դրանցից կծախսվի մոտ 3.3 մլրդ դրամը:




























