Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է չեղարկել ոստիկանության համար ամերիկյան հրացանների գնման մասին համաձայնագիրը այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատում անցած ամիս հայտնել են Ֆիլիպիններում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ վաճառքը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
«Մենք միշտ կարող ենք այն մեկ այլ երկրից գնել։ Ես ոստիկանությանը կարգադրել են չեղարկել համաձայնագիրը։ Մեզ պետք չէ այդ զենքը։ Մենք այլ աղբյուրներ կփնտրենք, ավելի էժան»,- ասել է նախագահը։




























