Չինաստանի իշխանությունները թույլ չեն տվել, որ իրենց պաշտոնավարմանն անցնեն երկու ընտրված հոնկոնգցի օրենսդիրներ, որոնք երդմնակալության արարողության ժամանակ հրաժարվել էին Պեկինին հավաստել իրենց հավատարմությունը։ Իրենց պաշտոններից հեռացված Սիքստուս «Բագգիո» Լիյունը ու Յաո Վայ Չինը բացահայտ պաշտպանում են Հոնկոնգի անկախությունը, փոխանցում է BBC–ն։
Չինական պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ չինական իշխանությունները օգտվել են իրենց իրավունքից ՝ արգելել պաշտոնների զբաղեցումը այն պաշտոնատար անձանց, ովքեր չեն հետեւում սահմանված կանոնակարգին։ Չինաստանի խորհրդարանի որոշման մեջ նշվում է, որ օրենսդիրները պարտավոր են «ճշգրիտ, ամոբղջականորեն ու հանդիսավոր կերպով» կարդալ երդմնակալության ճառի այն մասը, որում խոսվում է Պեկինին հավատարմության մասին։ Իսկ Լիյունն ու Յաոն փոխել էին երդման տեքստը։
Նախօրեին Հոնկոնգում անցել էր հերթական բողոքի ակցիան ինքնավար շրջանի քաղաքական կյանքին Պեկինի միջամտության դեմ, որը ավարտվել է ոստիկանության հետ ակտիվիստների բախումներով։ Որոշ ակտիվիստներ պահանջում են Հոնկոնգի անկախացումը մայրցամաքային Չինաստանից։ Պեկինը դա համարում է սպառնալիք ազգային ինքնիշխանությանն ու անվտանգությանը։




























