Երեւանի ՋԷԿ-ն այլեւս չի վճարելու «Նաիրիտի» պարտքերի համար: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ խորհրդարանում 2017-ի բյուջեի քննարկումների ժամանակ, ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:

«2016-ից Երեւանի ՋԷԿ-ը էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապ չունեցող ծախսեր չի կատարում, այսինքն՝ ոչ մի ծախս, բացի շահագործման եւ գազի գնումների հետ կապված ծախսերից», ասել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ գործարանի աշխատավարձերի պարտքերը վճարում էր Կառավարությունը պետական էներգետիկ հաստատությունների եկամուտներից: