Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է ստորագրել ՝ Օդեսայի նահանգապետի պաշտոնից Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականի մասին դիմումը, երբ կառավարությունը այն ներկայացնի, հայտնում է նախագահի աշխատակազմի պաշտոնական Twitter միկրոբլոգը։
«Եթե Ուկրաինայի կառավարությունը ներկայացնի դիմումը, Ուկրաինայի նախագահը կստորագրի Միխայիլ Սահակաշվիլում հրաժարականը»։ Նշում են նաեւ, որ կվերլուծվեն Սահակաշվիլուն պաշտոնից ազատելու բոլոր հիմքերը։




























