Սիրիայում ՝ այդ թվում Հալեպում,   ՌԴ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը  շարունակվում է, քանի դեռ նախագահ Պուտինը այն  նպատակահարմար է համարում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով հումանիտար ընդմիջումն ուներ հստակ ժամանակային շրջանակներ, իսկ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է։ «Որոշումը կայացվել է նախագահ Պուտինի դիրքորոշման համապատասխան»,- ասել է նա պատասխանելով Սիրիայում հումանիտար ընդիմիջման ավարտից հետո Ռուսաստանի հետագա գործողությունների մասին հարցին։

Պեսկովը շեշտել է, որ եթե զինյալները ակտիվ հարձակողական գործողությունների, ագրեսիվ քայլերի չդիմեն, ապա այդ ռեժիմը կշարունակվի։