Չինաստանին «Էս 400» զենիթհրթիռային համալիրների  մատակարարումների մասին պայմանագիրը ծրագրվում է կատարել մոտավորապես մինչեւ 2020թ․, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը։

Ռուսաստանի ՊՆ դիրքորոշումն այն է, որ «Էս 400» համալիրները չպետք է մատակարարվեն արտասահման, քանի դեռ այդ համալիրների հարցում ՌԴ ԶՈւ պահանջարկն ամբողջովին բավարարված չէ։ Բացառություն է արվել միայն Չինաստանի համար, որի հետ համաձայնեցվել է մատակարարման պայմանագիր։