Էստոնիայի կոալիցիոն կառավարությունը որոշել է արագացված կարգով չսկսել անվստահության քվեի քննարկման գործընթացը խորհրդարանում, հայտնել է Էստոնիայի կառավարական կայքը։ Արտահերթ խորհրդակցության ժամանակ այդ որոշմանը կողմ է արտահայտվել կառավարության 15 անդամներից 8-ը։

Խորհրդարանի աշխատանքի կանոնների ու կանոնակարգ մասին օրենքի համաձայն՝ կառավարությանը, վարչապետին, կամ նախարարին անվստահություն հայտնելու պահանջը խորհրդարանի օրակարգ է մտնում համապատասխան պահանջը խորհրդարանին ներկայացնելու երրորդ օրը, եթե կառավարությունը չի պահանջում արագացված կարգով քննարկում։

Ավելի վաղ էստոնիայի խորհրդարանի երեք ընդդիմադիր խմբակցությունները ՝ ցենտրիստները, ազատականները ու պահպանողականները, խորհրդարանի նիստի ժամանակ նախաձեռնել էին անվտահության քվե վարչապետ Տաավի Ռիյվասի նկատմամբ։ Հայտարարության տակ ստորագրել էր 41 պատգամավոր, ընդ որում նույնիսկ 21 ստորագրությունը բավական էր նման հայտարարություն ընդունելու համար։

Ըստ Էստոնիայի սահմանադրության՝ անվստահության քվե կարելի է հայտել կառավարությանը, վարչապետին կամ առանձին նախարարին։ Անվստահության քվեն համարվում է հայտնված, եթե դրա օգտին քվեարկում է առնվազն 51 պատգամավոր։