2018-ին ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակաշրջանում Իտալիան ջանքեր կգործադրի բոլոր սառեցված հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին Բաքվում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենթիլոնին։

«Իտալիան նաեւ մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ տարածքում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, նաեւ միգրացիայի խնդրին»,- ասել է Պ․ Ջենթիլոնին։