Մոսուլից հարավ ընդհանուր գերեզմանափոս է հայտնաբերվել։ AP-ի փոխանցմամբ Համա ալ Ալիլ քաղաքում գյուղատնտեսական վարժարանի մոտ շուրջ  100 գլխատված մարմիններ են հայտնաբերվել։ Մարմիններն այնպիսի վիճակում են, որ հիմա բարդ է ասել՝ դրանք զինվորներ, թե խաղաղ բնակիչներ են եղել։ Մարմինների մեծ մասից արդեն միայն կմախքն է մնացել։

Իրաքի բանակը հոկտեմբերի սկզբին սկսել է ԻՊ ահաբեկիչներին Մոսուլն ազատագրելու գործողությունը։