ԱՄՆ արդարադատության նախարարության քաղաքացիական իրավունքների դեպարտամենտի աշխատակիցները նոյեմբերի 8-ին գտնվելու են 28 նահանգների ընտրատեղամասերում, որպեսզի հետեւեն քվեարկության ընթացքին։ Նախարարության ներկայացուցիչները հայտնել են,որ դա հինգ նահանգով ավելին է, քան 2012 թ․ ընտրությունների ժամանակ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Այդ նահանգներից շատերում գտնվելու են Արդարադատության նախարարության աշխատակիցները, չունենալով ընտրատեղամասերում գտնվելու լիազորություն։ Սա Ընտրական իրավունքների մասին օրենքի որոշ մասերի չեղարկման արդյունքն է, որը որոշվել է 2013-ին Գերագույն դատարանի կողմից։ Այդ որոշումը սահմանափակել է արդարադատության նախարարության հնարավորությունները ՝ քվեարկության գործընթացին անարգել մուտքի թույլատվություն ունեցող դիտորդներ տեղակայելու հարցում։