Ֆրանսիայի բնակիչ Լամիա Բուիրդանը պատմել է որ իր Samsung Galaxy J5 սմարթֆոնը ինքնահրկիզվել է, փոխանցում է Assoсiated Press–ը։
Բուիրդանը հայտնել է, որ բռնկվելուց առաջ սմարթֆոնը իր չորս տարեկան որդու ձեռքին էր։ Երբ մայրը վերցրել է գաջետը, այն սկսել է ծխոտել։ «Ես խուճապի մատնվեցի, երբ տեսա ծուխը ու միանգամից սմարթֆոնը դեն նետեցի»,- պատմել է կինը։ Դրանից հետո Galaxy J5 –ն բռնկվել է ու պայթել։ Կինը հայտնել է, որ մտադիր է դատի տալ Samsung-ին։




























