Գերմանիայի Նոյրուպին քաղաքի դատարանը ութ ամսով ազատազրկել է Ազգային ժողովրդավարական ուլտրաաջ կուսակցության անդամ Մարսել Ցեխին՝ մեջքին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի պատկերով դաջվածքի համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Այդ դաջվածքի վրա «Բուխենվալդ» համակենտրոնացման ճամբարի դարպասներին գրված գրությունն է «Յուրաքանչյուրին այն, ինչին արժանի է»։
Ավելի վաղ Ցեխին մեղադրել էին ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ։ 2015-ի դեկտեմբերին դատարանը նրան վեց ամսվա ազատազրկման էր դատապարտել ՝ դատավճռի հետաձգումով։ Դատախազությունն էլ իր հերթին պահանջել էր վերանայել դատավճիռն ու խստացնել դատավճիռը։
Ցեխի գործով նոր դատավճռից հետո նրա փաստաբանը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել այն՝ հավելելով, որ Ցեխը քննադատություններից հետո գրեթե ամբողջովին փոխել է դաջվածքը։
Մեղադրող կողմն ի պատասխան նշել է, որ Ցեխը փոխել է համակենտրոնացման ճամբարի պատկերը Մաքսի ու Մորիցի՝ գերմանական մանկական գրքի հայտնի հերոսների պատկերով, սակայն «Յուրաքանչյուրին այն, ինչին արժանի» գրությունն անփոփոխ է մնացել։
Ցեխի դաջվածքը իրավապահների տեսադաշտում է հայտնվել, երբ քաղաքական գործիչը հայտնվել էր հանրային լողավազանում։




























