Ամուրյան վագրուհի Յունոնան եւ սպիտակ արջ Ֆելիքսը կանխատեսել են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները, հայտնում է Gazeta-ն:

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի «Ռոեւ ռուչեյ» ֆլորայի եւ ֆաունայի այգու կայքը հայտնում է, որ կենդանիներին երկու դդումների օգնությամբ առաջարկել են ընտրություն կատարել:

Դդումների ներսում միս եւ ձուկ էին դրել, իսկ դրսից դրանց փակցրել նախագահի թեկնածուների նկարները:

Վագրն ու արջը տարակարծիք են եղել ընտրության հարցում: Յունան վագրուհին ընտրել է Քլինթոնի անունով դդումը, իսկ Ֆելիքս արջը վճռական է եղել Թրամփի ընտրության հարցում: