Նոյեմբերի 7-ին, ժամը 11.30-ին, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա Հայկ Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: