Նոյեմբերի 7-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «քթի հետտրավմատիկ դեֆորմացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 31-ամյա Արմեն Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմենը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նոյեմբերի 5-ին՝ Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած վթարի հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն:




























