Մոսկվան Վաշինգթոնի հետ հարաբերությունների կարգավորմանն այնքան է պատրաստ, որքան դրան ամերիկացի գործընկերներն են պատրաստ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկովը:
«Այնքան, որքան Վաշինգթոնի մեր գործընկերները պատրաստ կլինեն մեր հարաբերությունների վերականգնմամբ զբաղվելուն եւ հարաբերությունները փոխշահավետ երկխոսության ռեժիմ մտցնելուն, երկխոսություն, որի ընթացքում հաշվի կառնվեն երկկողմանի շահերը»,- ասել նա:
Պեսկովը հավելել է, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերություններով:




























