Իտալիան աջակցում է ղարաբաղյան  հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին ասել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլիոնին (ֆոտոռեպորտաժ):

Հիշեցնելով, որ Իտալիան ապագայում կընդունի նաեւ կազմակերպությունում նախագահությունը՝ նախարարը նշեց, որ պաշտոնական Հռոմը մեծ նշանակություն է տալիս «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը:

«Իտալիան պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Մենք չենք ուզում տարածաշրջանում ռազմական գործողություններ տեսնել»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Իտալիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին: