Հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի ղեկավարը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների այն լուրերը, որ Թրամփի խորհրդականները նրան հեռացրել են Twitter-ի սեփական հաշվի աշխատանքներից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շտաբի ղեկավար Քիլիան Քոնվեյը երկուշաբթի հերքել է այդ լուրերը՝ ելույթ ունենալով NBC-ի  Today հաղորդմանը: Հաղորդավարների այն հարցին, թե իսկապե՞ս Թրամփին արգելված է օգտվել սեփական Twitter-ից, նա պատասխանել է. «Ո՛չ: Դա ճիշտ չէ»:

ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են նոյեմբերի 8-ին: Հասարակական կարծիքի հարցման մեծ մասը ցույց է տվել, որ հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը նախագահական մրցարշավում գրեթե հավասար են, սակայն Քլինթոնը մի փոքր առավելություն ունի:

Ավելի վաղ New York Times-ը եւ Hill-ը հայտնել են, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան հեռացրել են Twitter-ի իր հաշվի աշխատանքներից, քանի որ նրա կտրուկ արտահայտությունները «նախընտրական շտաբի համար հաճախ գլխացավանքի աղբյուր են դառնում»: