Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆեյսբուքում հայտնել է, թե որն է իր ամենասիրած երգը: Պարզվում է, որ նախագահը սիրում է «Օկեան Էլզի» խմբի «Ուրախ ժամանակներ» կատարումը:
«Միանում եմ Վիկտորյա Սյումարի ֆլեշմոբին, որը նախաձեռնել է կարեւոր օրինագիծ ռադիոեթերում ուկրաինական երգերի տարածման համար»,- գրել է նախագահը:
Սյումարտը Գերագույն ռադայի պատգամավոր է, խոսքի ազատության եւ տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը:
«Պետք է այնպես անենք, որ ուկրաինական երգերը շատ հնչեն ռադիոյում, հեռուստատեսությամբ եւ իհարկե սոցիալական ցանցերում»,- գրել է Պորոշենկոն՝ տեղադրելով կատարումը:




























