ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է Facebook-ին ֆեյք նորությունների համար, հայտնում է Business Insider-ը:

Պետության ղեկավարը Միչիգանի համալսարանում ելույթ է ունեցել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին:

Օբաման հայտարարել է, որ սոցիալական ցանցերում, ինչպիսին Facebook-ն է, կոնսպիրացիայի տեսությունների խելահեղ կառուցվածք է գործում: Եթե անընդհատ կրկնես նույն սուտը, եւ եթե այդ սուտը կա Facebook-ում եւ մյուս սոցիալական ցանցերում, ապա նախագահի կարծիքով՝ դրան սկսում են հավատալ:

«Եվ դա ստեղծում է նոնսենսի փոշու ամպ»,- ասել է Օբաման:

Facebook-ում ֆեյք նորությունների մասին տեղեկություններն իր հայտ եկան, երբ սոցցանցն ազատեց աշխատանքից Trending-ի բաժնի պատասխանատուին: Ընկերությունից հայտնել են, որ աշխատում են կեղծ նորությունների զտման ուղղությամբ: