Տաջիկստանի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում երկրի նախագահ, Ազգի առաջնորդ էմոմալի Ռահմոնի հասցեին վիրավորանքի համար:

Փոփոխությունները ստորին պալատի կողմից հավանության էին արժանացել հոկտեմբերի 26-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՔՕ-ում ավելացել է 137-րդ հոդվածի համար 1 հավելվածը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Խաղաղության եւ ազգային միասնության հիմնադիր, Ազգի առաջնորդի հասցեին հրապարակավ վիրավորանքի համար: Նույն հոդվածը նախատեսում է այդ պատասխանատվությունը կիրառել մամուլում, լրատվամիջոցներում  կամ համացանցում հրապարակումների դեպքում: Մեղադրյալին կսպառնա մինչեւ 5 տարվա ազատազրկում»,- ասել է վերին պալատի օրենսդիր հանձնաժողովի ղեկավար Օզոդա Ռահմոնը: