Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ եթե Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին որոշի ընդդիմադիր դաշտում քաղաքականությամբ զբաղվել, նա իրավունք կունենա դա անել:
Ավելի վաղ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Պորոշենկոն կպաշտպանի Սահակաշվիլիի հրաժարականը, եթե կառավարությունը համապատասպան կերպով ներկայացնի այն:
«Եթե նա որոշել է ընդդիմության շարքերում քաղաքականությամբ զբաղվել, դե ինչ մենք ժողովրդավարական պետությունում ենք ապրում»,- մեջբերում է Պորոշենկոյի խոսքը «112 Ուկրաինան»:
Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն Twitter-ում գրել էր. «Վրաստանում ընտրությունները պարտվելուց հետո ինչ-որ մեկը որոշել է զբաղվել քաղաքականությամբ Ուկրաինայում»:
Հիշեցնենք, որ նախօրեին Սահակաշվիլին հայտնել էր իր հրաժարականի մասին՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ: Նա նաեւ նախագահ Պորոշենկոյին մեղադրել էր տարածաշրջանում հանցավոր կլաններին պաշտպանելու մեջ:




























