Նոյեմբերի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: 

Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի դեսպանության դեսպանորդ Մալխազ Մալաշխիան եւ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: