Նեբրասկա նահանգի բնակիչները հանրաքվեի ընթացքում կողմ են քվեարկել մահապատժի վերականգնմանը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BuzzFeed-ը:
Ներկայում այս նահանգում մահվան դատապարտվածների թիվը 11 է, սակայն բարձրագույն պատիժ Նեբրասկայում չի իրականացվել 1997 թվականից ի վեր, այդ պատճառով ենթադրվում է, որ քաղաքացիների որոշման գործնական հետեւանքներն աննշան կլինեն:
Ներկայում մահապատիժը որպես բարձրագույն պատժամիջոց թույլատրված է ԱՄՆ-ի 31 նահանգներում, սակայն դրա կիրառումը սահմանափակված է Սահմանադրության ութերորդ փոփոխությամբ:
2015 թվականի մայիսին հաղորդվել էր, որ Նեբրասկան 40 տարվա ընթացքում առաջին պահպանողական նահանգն է դարձել, որը չեղարկել է մահապատիժը:




























