ԱՄՆ կառավարության համար առաջնային կմնա անկախ եւ բարգավաճող Հայաստան կառուցելը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դառնալու ԱՄՆ հաջորդ նախագահը: Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
«ԱՄՆ կառավարությունը նախկինի պես հավատարիմ կմնա ամբողջ աշխարհում իր ընկերների առաջ ստանձնած պարտավորություններին, դրանց թվում՝ նաեւ Հայաստանի»,- ասել է դեսպան Միլզը:
Խոսելով արտաքին քաղաքականությունից՝ դեսպանը նշել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության 80 տոկոսը որպես կանոն երկկուսակցական է եւ կայուն է մնում նախագահական վարչակազմից վարչակազմ:
Պարոն Միլզը նշեց, որ այս արշավը ցույց տվեց, որ ժողովրդավարությունը՝ որպես կառավարման ձեւ, երբեմն քաոտիկ է եւ ամերիկացիների շրջանում բանավեճերի առիթ կդառնա: Այդուհանդերձ դեսպանը հավելեց, որ ոչ մի այլ կառավարման համակարգ չի ծառայում մարդկանց եւ երկարաժամկետ աճի եւ բարգավաճման համար հիմք չի ծառայում այնպես, ինչպես ժողովրդավարությունը:




























