ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտից հետո Դոնալդ Թրամփն իր առաջին ելույթում խոստացել է իրականացնել ամերիկյան երազանքը: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նա հայտարարել է ԱՄՆ-ում ենթակառուցվածքները վերականգնելու եւ միլիոնավոր նոր աշխատատեղեր բացելու մտադրության մասին:
«Խոստանում եմ, որ հուսախաբ չեմ անի: Ես սիրում եմ այս երկիրը»,- հայտարարել է Թրամփը:




























