ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտից հետո Դոնալդ Թրամփն իր առաջին ելույթում խոստացել է նախագահ դառնալ բոլոր ամերիկացիների համար: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նա բոլոր նրանց, ովքեր չեն քվեարկել իր օգտին, խնդրել է սատարել իրեն դժվարին ճանապարհին:

«Խոստանում եմ, որ նախագահ կդառնամ բոլոր ամերիկացիների համար, որոնք ապրում են մեր մեծ երկրում»,- հայտարարել է Թրամփը:

Նա նաեւ հայտարարել է քաղաքական ընդդիմախոսների հետ համագործակցելու պատրաստակամության մասին: