Դոնալդ Թրամփին հակազդելու են ոչ միայն բոլոր դեմոկրատները, այլեւ շատ հանրապետականներ: Նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:

«Այն, ինչ տեղի ունեցավ, փոքր-ինչ սենսացիա է»,- արձանագրեց Ալեքսանդր Խրամչիխինը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ինչ կլինի հետո, քանի որ Թրամփն անկանխատեսելի է:

«Առավել եւս, որ նրա դեմ աշխատելու են ոչ միայն բոլոր դեմոկրատները, այլեւ շատ հանրապետականներ: Շատ դժվար է հիմա ասել, թե ինչ է ուզում եւ ինչ կարող է անել Թրամփը»,- ասաց քաղաքագետը:

Նշենք, որ Դոնալդ Թրամփը քվեարկության ընթացքում ստացել է ընտրական կոլեգիայի 276 անդամների ձայները՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի փոխարեն: