Մնում է հուսալ, որ ԱՄՆ-ում հաղթած թեկնածուն կհարգի Հայաստանի եւ Ղարաբաղի շահերը: Նոյեմբերի 9-ին այս մասին լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը:
Նրա խոսքով՝ չնայած երկու կուսակցությունների անվանման նմանությանը, պետք չէ շտապել գնահատականների հարցում:
«Տեսնենք, թե թեկնածուներից ով է իսկապես հարգում եւ ճանաչում Հայաստանի եւ Ղարաբաղի շահերը: Դրանից էլ կախված կլինի մեր կարծիքը»,- հավելել է Մելիքյանը:




























