ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, որին այս գիշեր փոխարինող ընտրվեց հանրապետական Դոնալդ Թրամփը, զարդարել է Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի շապիկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփը, նախնական տվյալներով, հավաքել է ընտրողների ձայների մեծամասնությունը: Նա հայտնել է, որ արդեն զանգ է ստացել Հիլարի Քլինթոնից, որը շնորհավորել է իրեն:

Charlie Hebdo-ի հերթական համարի շապիկին դեղին ֆոնի վրա պատկերված է Օբաման, որն ամբողջ ուժով փախչում է իր վրա կրակող ոստիկաններից:

«Օբամա: Նոր քաղաքացի մյուս բոլորի նման»,- գրված է նկարի կողքին: