Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հարավում տրամվայ է շրջվել, 40 մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BBC-ն:
Եվս 5 մարդ չի կարողանում դուրս գալ շրջված տրամվայից:
Վթարը տեղի է ունեցել Լոնդոնի Քրոյդոն շրջանում: Ոստիկանության տեղեկացմամբ՝ սա «լուրջ պատահար է»:
Դեպքի վայր ոստիկաններ, հրշեջներ եւ շտապօգնության մեքենաներ են ժամանել: Վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:


























