ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփն արժանի է ԵՄ բոլոր կառույցների լիարժեք հարգանքին: Այս մասին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես շնորհավորում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Հիմա, իհակե, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հարաբերություններում բարդ շրջան է, բայց ԱՄՆ ազատ ընտրված նախագահն արժանի է ԵՄ բոլոր կառույցների հարգանքին»,- ասել է նա՝ նշելով, որ ԵՄ հիմնարար նորմերի եւ իրավունքների հարգանք է ակնկալում նաեւ նոր նախագահի վարչակազմից:

«Մենք ընդհանուր շահեր ունենք, ընդհանուր պատասխանատվություն: Ես հույս ունեմ, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ արգասաբեր համագործակցություն կլինի, ինչպես մինչ օրս»,- ասել է Շուլցը: