Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Նա SVT-ի եթերում ասել է, որ կնախընտրեր, որ հաղթանակ տարած լիներ Հիլարի Քլինթոնը, բայց Շվեդիան կջանա լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ով է նախագահը:

«Ես կնախընտրեի, որ Հիլարի Քլինթոնը հաղթեր: Բայց Շվեդիան կջանա լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ով է նախագահը»,- ասել է Լյովենը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը այս աշնանը խոսել է ԱՄՆ ընտրությունների ամենատարբեր ելքերի եւ դրանց հնարավոր հետեւանքների մասին:

Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրեմը նույնպես SVT-ի եթերում մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ընտրությունները  եւ նշել, որ ինքը անվստահության զգացուղություն ունի  Թրամփի ամենատարբեր հայտարարությունների պատճառով եւ որպես օրինակ է բերել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու առաջարկը: Նախարարը հիշեցրել է, որ երկուշաբթի կկայանա ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, ինչ լավ հնարավորություն է իրենց դիրքորոշումը քննարկելու համար: