ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միլիարդատեր Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին նշված է դաշինքի պաշտոնական կայքում:

«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ պատրաստ եմ աշխատել նրա հետ»,- ասել է նա:

Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի առաջատար դերը «ՆԱՏՕ-ի համար կարեւոր է ավելի, քան երբեւէ», եւ Թրամփին հրավիրել է մասնակցելու 2017 թվականին Բրյուսելում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: