Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ նոր վարչակազմն ընտրություններից հետո առողջ հարաբերություններ կունենա Չինաստանի հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:

«Մենք հետեւում ենք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին: Հույս ունենք համագործակցել նոր վարչակազմի հետ՝ չինա-ամերիկյան հարաբերությունների հետագա առողջ, կայուն զարգացման համար՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների եւ ամբողջ աշխարհի»,- հայտարարել է Լու Կանը:

Նա, միաժամանակ, խուսափել է հստակ մեկնաբանել հանրապետական Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը՝ հայտարարելով, որ «չինական կողմը սպասում է վերջնական արդյունքներին»: