Լատվիան պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի վարչակազմի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը: Այս մասին ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչը՝ կոչ անելով խուճապի չմատնվել Դոնալդ Թրամփի հաղթանակի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ լատվիացի պաշտոնյաները հայտարարել էին, որ մտավախություններ ունեն Թրամփի հաղթանակի կապակցությամբ:

«Լատվիան պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի վարչակազմի հետ: Պետք չէ խուճապի մատնվել»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նոր նախագահ կդառնա Դոնալդ Թրամփը: Քվեարկության ընթացքում նա ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն է ստացել՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում: