Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զբաղեցրած պաշտոնից հեռացրել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին։ Համապատասխան հրամանը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։

Իր մեկ այլ հրամանով Պորոշենկոն Սահակաշվիլիին հեռացրել է նաեւ Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոնից։

Վրաստանի նախկին նախագահը նշանակվել էր Օդեսայի նահանգապետ 2015-ի մայիսին։ Նրա նշանակման նախաձեռնության հեղինակը Պորոշենկոն էր։