Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարներ Արմեն Գրիգորյանն ու Ազադ Ռահիմովը, երկու երկրների ձյուդոյի ֆեդերացիաների ղեկավարներ Ալեքսան Ավետիսյանն ու Ֆիզուլի Ալեքփերովը, ինչպես նաեւ Ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները Երեւանում պայմանագիր են ստորագրել:
Համաձայն այդ պայմանագրի, ադրբեջանցի ձյուդոյիստները կարող են մասնակցել Եվրոպայի երիտասադրական առաջնությանը, որն անցկացվելու է հաջորդ շաբաթ` Երեւանում: Պայմանագրում, մասնավորապես, նշվում է, որ կողմերից մեկի մարզիկների հարեւան երկիր այցելության պահից սկսած ընդունող կողմը պետք է լրջորեն ապահովի նրանց անվտանգությունը:




























