Ղազախստանի կոռուպցիայի կանխարգելման ազգային բյուրոն նախաքննություն է սկսել Central Asia Monitor թերթի գլխավոր խմբագիր եւ Radiotochka.kz կայքի սեփականատեր Բիգելդի Գաբդուլինի դեմ՝ շորթման փաստով: Այս մասին հաղորդում է Tengrinews.kz կայքը:

«Հետաքննությունը պարզել է, որ Գաբդուլիննը, օգտագործելով իրեն ենթակա CentralAsiaMonitor եւ Radiotochka.kz լրատվամիջոցները, բացասական նյութերի հրապարակման ճանապարհով ակտիվացրել է պետական մարմինների ղեկավարների դեմ հարձակումը՝ վարկաբեկելով նրանց»,- ասված է ազգային բյուրոյի հաղորդագրության մեջ:

Հետագայում Գաբդուլինը քննադատությունը դադարեցնելու համար պաշտոնական անձանցից իր մեդիառեսուրսների համար պետական պատվերներ է ստացել: Նրանք, իրենց հերթին, քարոզել են Գաբդուլինի ընկերություններն ու ապահովել պետգնումների մասին պայմանագրերի կնքումը:

Գաբդուլինի ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել Ղազախստանի քրեական օրենսգրքի 128 հոդվածի հատկանիշերով: