Երկու խոշոր ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողներ արդեն գործում են կանոնավոր փոխադրումների չափանիշներով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ՌԴ Բեսլան քաղաքի մոտ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ պետք է խստացնել եւ կանոնակարգել ուղեւորափոխադրումների ոլորտը։ 

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում աշխատանքներ են տարվել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունների հետ, որպեսզի թե՛ կանոնավոր եւ թե՛ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում ընկերությունները կատարեն իրենց պարտականությունները՝ առաջնությունը տալով ուղեւորների անվտանգությանը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանն ասել է, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող երկու խոշոր ընկերություններ՝ «Եվրասիա» եւ «Բուս վոյաժ» ՍՊ ընկերությունները, համագործակցելով նախարարության հետ, արդեն իսկ իրենց գործունեությունը կազմակերպում են կանոնավոր ուղեւորափոխադրումների համար սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Նշված ընկերությունները ուղեւորափոխադրումներն իրականացնում են Հյուսիսային ավտոկայանից։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ասել է, որ չնայած միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման եւ իրականացման կարգի վերաբերյալ օրենքի նախագիծը դեռեւս գտնվում է քննարկման փուլում, այդուհանդերձ այդ երկու ընկերությունները ցանկություն են հայտնել իրենց ուղեւորափոխադրումներն իրականացնել կանոնավոր ուղեւորափոխադրումների չափանիշներին համապատասխան:

Միաժամանակ նոր նախագծով սահմանվում է, որ ՀՀ-ի հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի ՀՀ եւ հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես ավտոկայարաններից եւ ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը, վարորդների բուժզննումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում՝ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում: