Թուրքիայի արեւելյան Վան քաղաքում նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան  ոստիկանության իրականացված համաժամանակյա գործողությունների ժամանակ ձերբակալվել է Վանի քաղաքապետ Բեքիր Քայան։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Վանի դատախազության կողմից հետաքննվող ահաբեկչական կառույցին աջակցելու գործի շրջանակներում Վանում ոստիկանները խուզարկություններ են իրականացրել Վանի քաղաքապետարաներում, Վանի քաղաքապետի ու այլ աշխատակիցների տանը, որից հետո ձերբակալել են Վանի քաղաքապետ Բեքիր Քայային։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին էլ ձերբակալվել էին Թունջելիի (Դերսիմ) ու Սիիրթի (Սղերթ) քուրդ քաղաքապետերը։