ԱՄՆ Օկլահոմայի նահանգի Փաունի քաղաքի բնակիչները դատական հայց են ներկայացրել 27 նավթարդյունահանող ընկերությունների դեմ՝ մեղադրելով նրանց տարածաշրջանում երկրաշարժերի մեջ, հայտնում է AP–ը։
Դատական հայցում նշվում է, որ նավթային ընկերությունները ճեղքերում հոսքաջրեր են բեռնել՝ իմանալով, որ այդ մեթոդը կարող է երկրաշարժեր առաջացնել։ Դատական հայցի գումարը նշված չէ։
Սեպտեմբերին Օկլահոմայում 5.6 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժը 2011–ի նոյեմբերից հետո ամենաուժեղն էր։
Մարտին WSJ թերթը հրապարակել էր ԱՄՆ Երկրաբանական ծառայության կանխատեսումը, որի համաձայն՝ ԱՄՆ–ում նավթա–գազարդյունահանման աճը հանգեցրել է երկրաշարժերի ռիսկի էական մեծացման։




























