Ավտոկայանման համար ապօրինի գումար գանձողները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Այդ մասին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ հետ համատեղ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 37 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Զեկուցվել է նաեւ, որ շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքում ավտոկայանումների համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ  իրավախախտ 6 անձ բերման է ենթարկվել  ոստիկանության «Կենտրոն» բաժանմունք:

Անդրադառնալով վերոնշյալ երեւույթին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունն ու արձանագրված բոլոր դեպքերը փոխանցել իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար:

«Անընդունելի այս երեւույթը պետք է իսպառ բացառվի, մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ըստ այդմ, շարունակեք աշխատանքը՝ համագործակցելով ոստիկանության հետ արձանագրված դեպքերը փոխանցեք Երեւան քաղաքի դատախազությանը: Բացի այդ, հանրությանը նաեւ ներկայացրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են նման դեպքեր, որպեսզի մարդիկ տեղեկանան ու տվյալ վայրերում նույնը կրկնվելու դեպքում չվճարեն ապօրինաբար գանձվող գումարները», - ընդգծել  է Տարոն Մարգարյանը:

Տեղեկացնենք, որ ավտոկայանման համար ապօրինի գումար գանձելու դեպքեր են արձանագրվել մայրաքաղաքի հետեւյալ հատվածներում.

• Մաշտոցի պողոտա՝ «Մարգարյան» հիվանդանոցի դիմաց

• Վազգեն Սարգսյան փողոց՝ Կենտրոնական բանկի դիմաց

• Եզնիկ Կողբացի փողոց՝ «Վան» ստոմատոլոգիական կենտրոնի հարեւանությամբ

• Ամիրյան փողոց՝ «Սամսունգ» խանութի դիմաց

• Հյուսիսային պողոտա 5 հասցեի դիմաց

• Մովսես Խորենացու փողոցի թիվ 1 (Գումի) շուկայի դիմացի մայթ

• Վարդանանց - Սիմոն Վրացյան խաչմերուկ

• Պարոնյան փողոցի Նաիրի բ/կ շրջակայքը

• Հին Երեւանցու փողոց

• Իսահակյան - Գ. Քոչար խաչմերուկ (Դրամատիկական թատրոնի հարակից հատված)

• Բաղրամյան պողոտա 14 (նոտարի բակ)

• Մհեր Մկրտչյանի փողոց

• Գլխավոր պողոտայի Բուզանդի փողոց (Վերնիսաժ) հատվածում

• Երվանդ Քոչարի փողոցի «Ինեկոբանկ»-ի հարակից հատված

• Թումանյան փողոցի հ.30 շենքի հարակից հատված

• Ագաթանգեղոսի, Խորենացու փողոցներ