Հայաստանի վարչապետը ձգտելու է առաջիկա վեց ամիսներին երկարաժամկետ ծրագրեր մշակել որպեսզի 2018-ից սկսած՝ տարեցտարի կայուն աճ ապահովվի։ Այս մասին Կարեն Կարապետյանը ասել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, անտեղի է խոսել այն մասին՝ արդյոք ինքն է վարչապետ լինելու ընտրություններից հետո, քանի որ ոչ ոք չի կարող կանխատեսել ընտրությունների արդյունքները։



























