Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանը առաջիկայում պետության միջոցներով կմեկնի Գերմանիա` բուժումը շարունակելու: Այս որոշումը Կառավարությունը կհաստատի նոյեմբերի 24-ին:

Նշենք, որ Պետրոսյանի բուժման համար պետությունը հատկացնելու է 26 մլն 83 հազար դրամ:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հիշեցնենք, որ Կառավարությունը վիրավոր զինծառայողների հետագա բուժումն արտերկրում պետության միջոցներով կազմակերպելու մասին որոշումը կայացրել էր դեռեւս քառօրյա պատերազմից օրեր անց: Մհեր Պետրոսյանն առաջինն է, որ կմեկնի արտերկիր` բուժումը շարունակելու: