Անիմաստ է քննարկել այն օրինագծի ֆինանսական կողմը, որով առաջարկվում է Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից 1000 դրամի չափով պահում կատարել: Նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ պետությունը չի գողանում: «Գողանում են առանձին անձինք՝ Այվազյանը, Բոստանջյանը, Կիրակոսյանը: Հարկավոր է ստուգել եւ պատժել նրանց, ովքեր յուրացրել են»,- նշել է Այվազյանը: Նա վստահ է, որ օրինագծի շուրջ հանրության զգալի հատվածի դժգոհության մասին գնահատականները չեն համապատասխանում իրականությանը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Ասուլիսի մյուս մասնակից, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն իր հերթին ընդգծել է. «Մենք ձեզ չենք հավատում: Հայաստանի ժողովուրդը ձեզ չի հավատում»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 18-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագիծը:





























