Կառավարության նպատակն է մինչեւ 2020 թվականը էներգասպառումը 38 տոկոսով կրճատել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողներին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ խոսքը ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլ նաեւ գազի, բենզինի եւ էներգիայի մյուս ցանկացած աղբյուրի մասին է: Էներգիայի խնայման մի քանի միջոցներ կան: Դա էլեկտրակայանների վերազինումն է (այսպես՝ Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը գեներացիայի մեկ կՎտ/ժամից պակաս է սպառում, քան հինը):

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Դրանից զատ, հարկ է քարոզել գյուղատնտեսության մեջ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը: Այստեղ նկատվում է էներգիայի սպառման աճ, ինչը նշանակում է, որ մեծացել են վերամշակման ծավալները: «Այստեղ տեխնոլոգիական գործընթացը պետք է դնել էներգախնայող ռելսերի վրա: Բացի այդ, 2016 թվականին ուժի մեջ են մտել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ էներգետիկ աուդիտը եւ էներգախնայման պահանջները պարտադիր են դարձել նոր շենքերի կառուցման եւ գործողների կապիտալ վերանորոգման ժամանակ: Իսկ մի շարք արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններ տեղական բանկերին եւ վարկային կազմակերպություններին հետագա վարկավորման համար միջոցներ են առաջարկում: Դրանք շահավետ պայմաններով վարկեր են, որոնք ներառում են նաեւ էներգետիկ աուդիտը: Այնպես որ, էներգախնայման համար վարկային պայմաններ կան, եւ բավական շահավետ: Հայաստանում անհրաժեշտ մասնագետներ են պատրաստվում՝ Էներգետիկայի պետական գիտահետազոտական ինստիտուտն արդեն էներգետիկ աուդիտորներ պատրաստելու հավատարմագիր է ստացել: Երիտասարդ ինժեներներին կոչ եմ անում ուսանել այդ դասընթացներում, քանի որ էներգետիկ աուդիտի պահանջարկն աճում է: Բոլորն են ցանկանում էներգիան խնայել»,- նշեց փոխնախարարը: