CNN հեռուստաընկերության ներկայացուցիչները հերքում են Բոսթոնում 30 ր տեւողությամբ պոռնկագրական բնույթի տեսանյութի հեռարձակումն այն բանից հետո, երբ RCN կաբելային օպերատորին մեղադրանք էր առաջադրվել անցանկալի բովանդակությամբ տեսանյութեր հրապարակելու համար:
Ի սկզբանե CNN-ը հայտնել էր, որ կաբելային օպերատորն ընդհատել է պլանավորված հեռարձակումը՝ եթեր թողնելով պոռնկագրական հոլովակներ:
Հաղորդվում է, որ մի քանի ժամ անց հեռուստաալիքը հանել է RCN օպերատորի դեմ ներկայացված մեղադրանքը:
«Չնայած լրատվամիջոցների հրապարակումներին՝ RCN-ից վստահեցրել են, որ Բոսթոնում հեռուստաընկերության ծրագիրը չի ընդհատվել անբարո բնույթի նյութերով»,- հայտնել են CNN-ից:
Հաղորդվում է, որ հայտնի ամերիկյան հեռուսահաղորդման հեռարձակումն ընդհատվել էր տրանսգենդեր դերասանի մասնակցությամբ պոռնկագրական հովոլակով:




























