ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում սահմանել եւ համարակալել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները եւ տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ մամուլի ծառայությունից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` հանրապետությունում գործելու են թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնցից 10-ը` Երեւան քաղաքում եւ 28-ը` մարզերում:

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը կիրականացվի 21-օրյա ժամկետում: